211652_close_icon
views-count22096 դիտում article-date 12:05 25-08-2016

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 6 ավտոմեքենա, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 24-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 17 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 14 փողոցի բնակիչ, 48-ամյա Հովսեփ Հովսեփյանի վարած Վազ 2101 մակնիշի 33 TՏ 656 համարանիշի, Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի բնակիչ, 45-ամյա Մեսրոբ Թությանի վարած Toyota մակնիշի 34 RC 819 համարանիշի, Երևան քաղաքի Ա. Ահարոնյան փողոցի բնակիչ, 32-ամյա Ռուբեն Ավետիսյանի վարած Opel մակնիշի 34 AQ 203 համարանիշի, Երևան քաղաքի Շրջանային փողոցի բնակիչ, 24-ամյա Տիգրան Մելքոնյանի վարած Opel 34 PՏ 314 համարանիշի, Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 28-ամյա Մհեր Ալավերդյանի վարած Վազ 2101 մակնիշի 35 AՍ 326 համարանիշի և Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ, 50-ամյա Տիգրան Դավթյանի վարած Lexus մակնիշի 22 ՍԼ 223 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին, իսկ Տ. Դավթյանը, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Սերյոժա Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ վարորդներից Մ. Թությանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, 1-03 շտապօգնության հերթապահ խումբը և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր