211652_close_icon
views-count8845 դիտում article-date 23:51 24-08-2016

Իտալիայում ազգությամբ հայերի կամ ՀՀ քաղաքացիների զոհված կամ տուժած լինելու վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չկա. ՀՀ ԱԻՆ

Պարբերաբար կապ է հաստատվում Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս 2-րդ քարտուղար Ա.Հովհաննիսյանի հետ, ով տեղեկացրեց, որ ժամը 23.00-ի դրությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 120-ի, առավել վնասվել են Ամիկոլի և Ամիդրիչե բնակավայրերը: Հյուպատոսարանը անընդհատ կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: Ազգությամբ հայերի կամ ՀՀ քաղաքացիների զոհված կամ տուժած լինելու վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չկա: *** Oգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով: [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր