211652_close_icon
views-count22939 դիտում article-date 22:50 24-08-2016

Հայազգի սնանկացած գործարարը Մոսկվայի կենտրոնում սպառնում է պայթեցնել բանկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի կենտրոնում՝ Բոլշայա Նիկիտսկայա փողոցում գտնվող Սիթիբանկում անհայտ անձը սպառնում է պայթեցնել բանկը: Այս մասին հայտնում է RBC-ն: Ըստ ԶԼՄ-ների՝ մոտ 60 տարեկան տղամարդը սպառնում է պայթեցնել իրեն՝ պարանոցից կախված տուփով, որի միջից լարեր են երևում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բանկում կարող են գտնվել 4 հոգի,- հայտնել է դեպքի վայր ժամանած ոստիկանության ներկայացուցիչը: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել է տղամարդու ինքնությունը. Նա 55-ամյա Արամ Պետրոսյանն է: Ըստ ТАСС գործակալության տվյալների՝ տղամարդը Մերձմոսկվայում բնակվող գործարար է, Նա վերջերս սնանկացել է և պահանջում է «ֆիզիկական անձանց սնանկացման ինստիտուտ» ստեղծել և այդ պահանջով մտել է Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկ՝ սպառնալով պայթեցնել բանկն ու իրեն: Օգոստոսի 24-ին գործարարը YouTube-ում տեսանյութ է հրապարակել` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որով զգուշացրել է «կտրուկ քայլի դիմելու» մասին: Ներկայացնում ենք տեսանյութերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր