211652_close_icon
views-count3414 դիտում article-date 22:33 24-08-2016

Ռիո-2016. Մարմնամարզության` Հայաստանի հավաքականը ամփոփեց Օլիմպիական խաղերը

Մարմնամարզության` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և 31-րդ Օլիմպիական խաղերի մասնակիցներ Հարություն Մերդինյանը և Արթուր Դավթյանը լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ամփոփեցին ամառային Օլիմպիական խաղերը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: [b]Հակոբ Սերոբյան.[/b] «Մենք շատ լավ պատրաստ էինք այս Խաղերին: Մինչև օգոստոսի մեկը հավաք ենք անցկացրել Բլումենաու քաղաքում, որը Ռիոյից այդքան էլ հեռու չէր: Ադապտացվել էինք և' ժամային գոտուն, և' գործիքներին: Ամեն ինչ անցել է պլանավորածի պես: Այս Խաղերին ես մրցավար էի, իսկ տղաների կողքին էր իմ շատ վստահելի ընկեր, մարզիչ և բարձրակարգ մասնագետ Սոս Սարգսյանը: Տղաներին չեմ կարողացել շուտ-շուտ տեսնել, քանի որ դա թույլատրելի չէր: Այն, թե ինչը խանգարեց Մերդինյանին եզրափակչում, ինքը կասի: Ես իմ անունից միայն կասեմ, որ իմ մեղքն էլ կա նրանց այդ տեսակ ելույթների մեջ: Ուրեմն, ինչ-որ տեղ բաց եմ թողել, ինչ-որ բան կիսատ էր: Սակայն ինչ վերաբերում է Մերդինյանի` կիսաեզրափակչի ելույթին, այն հրաշալի էր արված: Տղաների մոտ լարվածություն կար: Բնականաբար, Օլիմպիական խաղերի լարվածության հետ ոչինիչ չես համեմատի: Ես ինքս էլ շատ լարված եմ եղել, գիշերները չեմ կարողացել նույնիսկ քնել: Լավ կլիներ, որ թիմի հետ հոգեբաններ աշխատեին: Տղաները նաև վնասվածքներ ունեին: Արթուրի ծունկն էր ցավում, Մերդինյանը մրսածություն ուներ և վնասել էր դաստակը, սակայն սրանք արդարացումներ չեն: Այս տեսակ ցավերին նրանք սովոր են: Շատ ոգևորիչ էր այն փաստը, որ Մերդինյանի եզրափակչի օրը դահլիճում էր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Դա նշանակում է, որ մարմնամարզության նկատմամբ վերաբերմունքը բարձր է, անկնալիքներն էլ` մեծ: Ցանկանում եմ նշել, որ մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահը վերջում մոտեցավ ինձ և շնորհավորեց «մեդալի» կապակցությամբ, ես զարմացա` ասելով, որ մենք մեդալ չունենք, սակայն նա ասաց, որ, հաշվի առնելով մեր պայմանները, սա հավասար էր մեդալի, և խոսք տվեց, որ մեզ կհատկացնեն 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք 6 գործիքներ»: [b]Հարություն Մերդինյան.[/b] «Մրսածությունս իր դերը խաղաց, իհարկե, սակայն հիմնական պատճառը գերհոգնածությունն էր: Մարմինս ինձ չէր ենթարկվում: Ես հոգեբանական խնդիրներ չունեի, լարվածությունն էլ չէր խանգարում: Ուժերս սպառվել էին»: [b]Արթուր Դավթյան. [/b]«Մենք մեկնել էինք Խաղերի` վստահ լինելով, որ եզրափակչի մասնակիցներ գոնե պետք է դառնանք: Իմ ելույթից, կարելի է ասել, սպորտային բախտը երես թեքեց: Առաջին ցատկս հաջող ստացվեց, իսկ երկրորդը`բարձր ստացվեց և ընկա` գրավելով 11-րդ տեղը: Ինձ վնասվածքը կամ հոգեբանական խնդիրները չեն խանգարել: Պարզապես սպորտային բախտն այդ օրը ինձ չժպտաց»:

Նմանատիպ նյութեր