211652_close_icon
views-count6704 դիտում article-date 20:02 24-08-2016

Ռայոլան փորձում է Բալոտելիին «նաղդել» Մոուրինյոյի վրա

«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է, որպեսզի խաղացողը մնա անգլիական Պրեմիեր լիգայում: Ռայոլան շահագրգռված է, որպեսզի Բալոտելին տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» և նրա ծառայությունները առաջարկել է Ժոզե Մոուրինյոյին, որի հետ իտալացի գործակալը լավ հարաբերություններ ունի: 26-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Քրիսթալ Փելասը»: Ինչ վերաբերում է «Լիվերպուլին» ապա վերջինիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ընդհանրապես մտադիր չէ Բալոտելիին թիմի հիմնական կազմում ընդգրկել:

Նմանատիպ նյութեր