211652_close_icon
views-count23006 դիտում article-date 18:28 24-08-2016

Վորոնեժի տարածաշրջանում վթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ. կա 2 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ առավոտյան, Վորոնեժի տարածաշրջանում վթարի են ենթարկվել ՀՀ քաղաքացիներ: Ժամը 17.00-ին կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ի հետ, որտեղից տեղեկացրել են, որ ժամը 06.21-ին ՌԴ Մ-4 ԴՈՆ ավտոճանապարհի Մոսկվա-Նովորոսիսկ 602 կմ-ին՝ Վորոնեժի տարածաշրջանի Լիսկինսկի շրջանի մոտակայքում, Nissan Teana մակնիշի AA34KZ986 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ, 31-ամյա Մ. Պ.-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Մ.Պ.-ը և ուղևոր, 35-ամյա Գ. Հ.-ը մահացել են, իսկ ուղևորներ, 35-ամյա Ա. Է.-ը և 37-ամյա Ռ. Հ.-ը տեղափոխվել են Վորոնեժի տարածաշրջանի Բոբրովսկայայի շրջանային հիվանդանոց: Բոլոր քաղաքացիները հայազգի են (քաղաքացիությունը ճշտվում է): [b] ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր