211652_close_icon
views-count3669 դիտում article-date 16:42 24-08-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում օգոստոսի 24-ին

79 թ. – ժայթքեց Վեզուվ հրաբուխը, ինչի արդյունքում կործանվեց Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիի քաղաքները։ 1902 թ. – ծնվել է Ֆերնան Բրոդելը, ֆրանսիացի նշանավոր պատմաբան (մահ. 1985 թ.)։ 1926 թ. – հիմնադրվեց Բարսելոնա ԲԱ իսպանական բասկետբոլային ակումբը։ 1947 թ. – ծնվել է Պաուլո Կոելիոն, բրազիլացի հայտնի գրող, արձակագիր, բանաստեղծ։ 1948 թ. – ծնվել է Ժան Միշել Ժառը, ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից։ 1990 թ. – մահացել է Սերգեյ Դովլաթովը, հայ-հրեական ծագումով ռուս գրող (ծն. 1941 թ.)։ 1991 թ. – Ուկրաինան անկախացավ ԽՍՀՄ-ից։ 1991 թ. – ընդունվեց Հայաստանի դրոշը։ 1993 թ. – սկսվեց Մայքլ Ջեքսոնի Dangerous համաշխարհային շրջագայության 2-րդ մասը։ 1995 թ. – թողարկվեց Windows 95 օպերացիոն համակարգը։

Նմանատիպ նյութեր