211652_close_icon
views-count80258 դիտում article-date 09:43 24-08-2016

Խրամատում գտնվող զինվորներն ասում էին. «Արցախի հերոսի պատկերով Արթուրի լուսանկարն ամեն քայլափոխի լինելու է մեզ հետ, այդ թվում՝ մարտի դաշտում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիական խաղերի հունահռոմեական մրցաշարի 98 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտից հետո պարգեւատրման արարողությանը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված եւ հետմահու Արցախի հերոսի կոչում ստացած կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանի մարզաշապիկ-նկարով: Պարգեւատրման արարողությունից հետո մեր դյուցազնը հայտարարեց, որ իր ոսկին նվիրում է սահմանին կանգնած այս զինվորին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին: Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,[color=#EF2929] քառօրյա պատերազմում հակառակորդին արժանի հակահարված տված Արցախի պաշտպանության բանակի սպաներն ու ժամկետային զինծառայողներն ասում էին. «Հպարտություն ապրեցինք, երբ իմացանք, որ Արթուրը նվաճել է օլիմպիական ոսկին ու ավելի ոգևորվեցինք, երբ տեսանք, որ նա իր հաղթանակը նվիրեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներին և սահմանին կանգնած տղաներին։ Առաջնագծից ուզում ենք մեր խոսքն ուղղել Արթուրին՝ ասելով. «Մենք սահմանն անառիկ ենք պահել ու շարունակելու ենք անառիկ էլ պահել։ Քո հաղթանակն ու քո քայլը մեզ ավելի է ոգևորել ու պարտավորեցնում է, որպեսզի շարունակենք մեր հաղթական գործը, ու եթե թշնամին շարունակի ոտնձգություններ կատարել սահմանի նկատմամբ, ապա արժանի հակահարված է ստանալու ու ջախջախիչ պարտություն է կրելու, ինչպես որ պարտություն կրեցին քո և մյուս հայ չեմպիոնների մրցակիցները։ Ուզում ենք նաև առաջնագծից մեր ծնողներին, հարազատներին, ընկերներին հայտնել, որ ի՞նչ հողեր տալու մասին է խոսքը. նման բան չկա, մենք ամուր կանգնած ենք առաջնագծում ու նման խոսակցությունները համարում ենք անհեթեթ»։ [/color] Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ լուսանկարում պատկերված սպաներն ու զինվորներն այն հերոս առյուծ-տղերքն են, ովքեր մյուս հերոսների հետ քառօրյա պատերազմում սխրագործություններ կատարեցին իրենց վստահված առաջնագծում՝ վտանգելով իրենց կյանքը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր