211652_close_icon
views-count8413 դիտում article-date 23:58 23-08-2016

Լեհական ակումբի 19-ամյա խաղացողը զոհվել է մրցակից ակումբի երկրպագուների հարձակումից հետո

Լեհական «Կատովիցե» ակումբի 19-ամյա կիսապաշտպան Դոմինիկ Կոշովսկին ծեծի արդյունքում ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: «Կատովիցեի» մրցակից ակումբներից մեկի երկրպագուները կայարանում հարձակվել են ֆուտբոլիստի վրա և մարմնական ծանր վնասվածքներ հասցրել: Լեհական ոստիկանությունը հայտնել է, որ 19-20 տարեկան մի խումբ երիտասարդներ այս դեպքի առթիվ ձերբակալվել են:

Նմանատիպ նյութեր