211652_close_icon
views-count3470 դիտում article-date 17:36 23-08-2016

Գարեթ Բեյլ. Կցանկանայի ճանաչվել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոստովանել է, որ կցանկանար նախորդ մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել Եվրոպայի լավագույն խաղացող: Այս տիտղոսին` բացի Բեյլից, հավակնում են նաև Կրիշտիանու Ռոնալդուն և Անտուան Գրիզմանը, իսկ հաղթողի անունը կհայտարարվի օգոստոսի 25-ին Մոնակոյում Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ: «Լավ կլիներ, որ նվաճեի նման տիտղոսը: Սակայն իմ համար ավելի կարևոր է, թե ինչ եմ անում թիմի համար և ինչ կարող եմ անել: Ճանաչեն լավագույնը, հրաշալի է, սակայն դա չէ գլխավորը իմ ցանկությունների շարքում: Կարևորը թիմի, երկրի հետ հաղթելն է», ասել է Բեյլը:

Նմանատիպ նյութեր