6582 դիտում
15:51 23-08-2016
Հաչող շունը կծան չի լինում. Արամ Մանուկյանը՝ Ադրբեջանի մասին
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի համար անհասկանալի է տարածված «էյֆորիան», թե հայկական կողմը չպետք է գնա զիջումների, պիտի առաջնորդվի «ոչ մի թիզ հող» սկզբունքով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը։
Նա նշեց, որ հնարավոր չի լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնել, երբ փոխզիջումների մասին խոսք լինել չի կարող։ Ըստ Մանուկյանի՝ առաջնորդվել «ոչ մի թիզ հող» մոտեցմամբ, նշանակում է դուրս գալ բանակցային գործընթացից։
«ՀՀ–ն կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ ու իշխանությունները պետք է զգոն լինեն, պետք է գիտակցեն, որ նման իրավիճակ է ստեղծվել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Ադրբեջանում փոխզիջումներից չեն խոսում, Արամ Մանուկյանը հակադարձեց՝ ասելով, որ տարածքներ կորցրած պետությունն իր հռետորաբանության մեջ չի կարող կոշտ լինել. «Ադրբեջանում միշտ խոսքն էր, մեզ մոտ գործն էր: Բայց հիմա, մերոնք էլ են սկսել խոսել։ Հաչող շունը կծան չի լինում», միշտ հիշեք սա, նրանք խոսում են, մենք՝ գործում ենք»:
Նմանատիպ նյութեր
2230 դիտում
14:26 01-11-2018
Էդ ո՞նց ա լինում, որ միշտ նախկին իշխանությունները վատն են լինում, իսկ դուք ոչ․..Մենուա Հարությունյան
496 դիտում
16:27 03-04-2024
«Իրավաբանը հին չի լինում, պոլի փետն է հին լինում». Գեւորգ Պետրոսյանը՝ ԵՊՀ-ում
Այս բաժնից
322 դիտում
09:42 24-04-2024
Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Գարեգին Երկրորդ
385 դիտում
09:30 24-04-2024
Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը. Նիկոլ Փաշինյան