211652_close_icon
views-count84661 դիտում article-date 17:31 08-08-2016

ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Երևանի ոստիկանապետը. նոր ոստիկանապետն օժտված է մարդկային բարձր հատկանիշներով և համարվում է գործի պրոֆեսիոնալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնից ազատվել է Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը։ Ըստ մեր տեղեկությունների՝ Երևանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ով ՀՀ ոստիկանապետի հրամանով ազատվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից։ [color=#CC0000]Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Մարտիրոսյանը ոստիկանության համակարգում համարվում է հմուտ և պրոֆեսիոնալ մասնագետ, օժտված է մարդկային բարձր արժանիքներով և նրա կատարած օպերատիվ գործողությունների արդյունքում հանրապետությունում բացահայտվել են բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ, այդ թվում՝ սպանություններ, մահափորձեր, ավազակային հարձակումներ, որոնցով անցել են նաև պետական պաշտոնյաներ, ուժային կառույցի ներկայացուցիչներ և գործարարներ։ Էլեկտրոնային լրատվամիջոցներում արդեն տեղեկություններ են տարածվել, որ Երևանի նոր ոստիկանապետը քավոր-սանիկական և բարեկամական կապի մեջ է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենը սուտ է. ապատեղեկատվություն է։ Պարզապես Ս. Մարտիրոսյանն ու Գ. Բեգլարյանը «Մետաքս» թաղամասի բնակիչներ են։ [/color] ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, որին այդ պաշտոնում փոխարինել է Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը: [b]Երևանի նոր ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը[/b] [img]/ups/images/0654156001470668469919143.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր