211652_close_icon
views-count64657 դիտում article-date 15:48 08-08-2016

Խոշոր հրդեհ Սիլիկյան թաղամասում. սոցիալապես անապահով ընտանիքի տունը րոպեների ընթացքում վերածվեց մոխրակույտի. նրանց օգնության ձեռք մեկնեց հայտնի գործարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ուեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղմասի 6-րդ փողոցի 12 տանը հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ, ովքեր թաղամասի բնակիչների, այդ թվում՝ երիտասարդների հետ կարողացել են նախ կանխել հսկայական կրակի տարածումը, այնուհետև՝ մարել հրդեհը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Գևորգյաններին և այդ տունը ունի 10-ից ավելի բնակիչ, այդ թվում՝ թոշակառուներ և անչափահասներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրաէներգիայի տատանումները, իսկ այդ էլեկտրալարերի սխալ ու թերի մոնտաժման համար թաղամասի բնակիչները բազմիցս դիմել են էլեկտրացանցին, սակայն նրանք ամեն անգամ ընդունել են ջայլամի քաղաքականություն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հրդեհի մասին, երբ տեղեկացել է հայտնի գործարար, «Եվրոպա» ընկերության սեփականատեր Սերյոժա Մանուկյանը, անմիջապես հանձնարարել է իր ընկերության պատասխանատուներին, ովքեր այցելելով տուժածների տուն՝ տեղում հանձն առան ամբողջովին վերանորոգել տան տանիքը։ Իսկ այրվել է մոտ 450 քմ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 117+
117+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր