211652_close_icon
views-count19338 դիտում article-date 10:09 08-08-2016

Հերթական ինքնասպանությունը դատապարտյալների հիվանդանոցում. կախվելու միջոցով ինքնասպան է եղել 53-ամյա դատապարտյալը

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ ՝ երեկ՝ օգոստոսի 7-ին, ՀՀ Արդարադատութան նախարարության դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում ինքնասպան է եղել կալանավոր, 53-ամյա Մարատ Մարգարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հոգեբուժական բաժանմունքում կախվել է սավանի միջոցով: Նա 2004 թ-ին դատարանի որոշմամբ ազատազրկվել էր 14 տարի և մեղադրվում էր ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր