211652_close_icon
views-count57389 դիտում article-date 20:51 07-08-2016

ՀՀ ՊՆ հյուսիսարևելայն սահմանամերձ գոտում տեղակայված զորամասերից մեկում կայացավ նորակոչիկների զինվորական երդման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգօստոսի 7-ին, Հայաստանի հյուսիս- արևելյան սահմանագոտում տեղակայված փոխգնդապետ Ս. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասում տեղի ունեցավ նորակոչիկների զինվորական երդման արարողությունը՝ բանակային կյանքի թերեւս ամենից սպասված ու գեղեցիկ, պատասխանատու մի միջոցառում, որի ընթացքին նորակոչիկ զինվորների հարազատները հետեւեցին հպարտությամբ, հանդիսավոր զգաստությամբ, ուրախության արցունքներն աչքերին։ Երդման արարողությունից հետո ելույթով հանդես եկավ փոխգնդապետ Չոբանյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց. -Սիրելի՛ նորակոչիկներ, կուզենայի, որ ձեզնից յուրաքանչյուրը խորությամբ ըմբռներ զինվորական երդման խորհուրդը եւ այս երկու տարիների ընթացքում զինվորական ծառայությունը անցկացներ իր տված երդմանը համապատասխան, ասել է թե՝ նվիրվածությամբ։ Ձեզնից յուրաքանչյուրի անձնվեր ծառայությունից եւ մասնագիտությանը լիարժեք տիրապետելուց է կախված հայրենիքի պաշտպանության հուսալիությունը… Նորակոչիկներից շարքային Կարապետյանը հանդես եկավ իր և ընկերների անունից, որում ասաց. -Այսօր մեզ համար մեծ տոն է, հիշարժան եւ անմոռանալի։ Մեզնից յուրաքանչյուրը սրտատրոփ սպասում էր այս օրվան։ Երդում ենք տալիս մեր հայրենիքին, հանուն ազգի իրենց կյանքը զոհած մեր եղբայրներին։ Մենք՝ նորակոչիկներս, որպես հաղթանակած ազգի զավակներ, կփորձենք արժանի լինել նրանց եւ համախմբվել հայրենիքին անձնվիրաբար ծառայելու գաղափարի շուրջ եւ առանց երկմտանքի պատրաստ լինել զոհաբերության հանուն Հայաստանի Հանրապետության։ Նորակոչիկների հանդիսավոր երթից առաջ տպավորիչ ելույթ ունեցավ զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 508+
508+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր