211652_close_icon
views-count51219 դիտում article-date 19:26 04-08-2016

Երևանում 20-ամյա վարորդը 03-ով ավտոմեքենաների ջարդ է արել, որից հետո, ըստ տեղեկությունների՝ իրենց շենքի 3-րդ հարկից նա իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան քաղաքի Փափազյան 22ա շենքի բնակիչ, 20-ամյա Մկրտիչ Այվազյանը իր վարած ВАЗ 2103 մակնիշի 38 NN 088 համարանիշի ավտոմեքենայով Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 38 շենքի դիմաց բախվել է Միքայել Սահակյանին պատկանող Toyota մակնիշի 001 VV 91 համարանիշի, Գևորգ Գալստյանին պատկանող Mercedes մակնիշի 06 DQ 099 համարանիշի, այնուհետև հասնելով Փափազյան փողոց՝ բախվել է Վանիկ Պետրոսյանին պատկանող Opel մակնիշի 33 LD 575 համարանիշի, այնուհետև՝ Արթուր Մելքումյանին պատկանող Mitsubishi մակնիշի 14 ՕO 207 համարանիշի և Սարգիս Նալբանդյանին պատկանող Ford Transit մակնիշի 081 ԼC 67 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն հետո Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 03-ի վարրոդ Մ. Այվազյանը: Հիվանդանոցից էլ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ երբ Մ. Այվազյանին տեղափոխել են հիվանդանոց, շենքի բակում հավաքվածները ասել են, որ նա իրեն 3-րդ հարկից ցած է նետել: Կան նաև տեղեկություններ, որ վթարից հետո Մ. Այվազյանը վթարի վայրում ինչ-որ անձանց կողմից ծեծի է ենթարկվել: Վթարի փաստով ճանապարահային ոտսիկանության հետաքննչական բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ հետաքննիչ Գեղամ Քոչոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով 03-ը տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում էլ հետաքննություն է սկսվել Մ.Այվազյանին հիվանդանոց տեղափոխելու փաստով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր