4264 դիտում
20:45 30-07-2016
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքի նշված հատվածներում հանրային որևէ միջոցառման իրականացումն արգելված է
Հարգելի քաղաքացիներ, սույն թվականի հուլիսի 17-ից մինչ օրս զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթելու կապակցությամբ Էրեբունի վարչական շրջանում և հարակից փողոցներում իրավապահ մարմինների կողմից իրականացվում են քաղաքացիների անվտանգության ապահովմանը և հասարակական կարգի պահպանությանն ուղղված համալիր միջոցառումներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ վերը նշված վայրերում հավաք անցկացնելու իրազեկում չի ներկայացվել և հավաքն անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել, ինչպես նաև նկատի ունենալով, որ առկա է մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող իրական վտանգ, Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքի նշված հատվածներում հանրային որևէ միջոցառման իրականացումն արգելված է:
Երևանի քաղաքապետարան
Նմանատիպ նյութեր
1708 դիտում
19:48 26-12-2020
Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախատեսված Ամանորի միջոցառման հետ
102156 դիտում
22:08 04-10-2015
Ո՞վ է կանգնած Նորադուզցի Ալիկի 3 տարի առաջվա նշված ծնունդը իբրև այս տարի նշված ծնունդ հրապարակելու թիկունքում
Այս բաժնից
304 դիտում
15:31 23-04-2024
Ես հրաժարական չեմ տալիս, մարդիկ ասում են՝ մեզ անտե՞ր ես թողնում․ Կիրանցի վարչական ղեկավար