211652_close_icon
views-count4484 դիտում article-date 20:25 30-07-2016

Չինացիներրը կիտրոնենու պտուղները անվանում են «յոթ համ ունեցող պտուղներ»

Հեռավոր Արևելքի հարավային մասի անտառներում հաճախ կարելի է հանդիպել փաթաթվող ծառի մի տեսակի։ Աշնանը ծառը ծածկված է լինում վառ կարմիր համեղ և հյութալի պտուղներով։ Այդ բավականին խոշոր ծառը պատկանում է մագնոլիայի ծառերի ընտանիքին, այն ժողովրդի կողմից ստացել «կիտրոնենի» անվանումը։ Եվ իրոք, նրա պտուղների համը սկզբում հիշեցնում է կիտրոնի, բայց որքան երկար է մնում պտուղը բերանում, այնքան ավելի այլ համ է զգացվում։ Այդ իսկ պատճառով չինացիներրը կիտրոնենու պտուղները անվանում են «յոթ համ ունեցող պտուղներ»։ Սակայն համային հատկություններով չէ որ հռչակված է կիտրոնենին։ Նրա համային առանձնահատկությունները մարդիկ վաղուց ի վեր գիտեն բավական է, որ հոգնած ուղևորն ուտի մի քանի պտուղ, և ուժերրն արագորեն վերականգնվում են։ Հերիք է 3-4 պտուղ, որ վերականգնվի աշխատունակությունը, բարձրանա տրամադրությունը, անցնի քաղցի սուր զգացումը։

Նմանատիպ նյութեր