211652_close_icon
views-count2621 դիտում article-date 19:45 30-07-2016

Ford ընկերությունը ակտիվ մասնակցություն է ունենում ողջ աշխարհում անցկացվող սպորտային իրադարձություններին

Ford ընկերությունը հիմնվել է 1903 թվականին Հենրի Ֆորդի կողմից, ով ստեղծել է այն՝ բիզնեսի զարգացման համար հինգ տարբեր ներդրողներից ստանալով $28 000։ Ford ընկերությունը համաշխարհային ճանաչում է ստացել որպես աշխարհում առաջին ընկերությունը, որ օգտագործել է մեքենա հավաքելու դասական կոնվեյերը։ Ընկերության կողմից առաջին զանգվածային ճանաչում ստացած մեքենան Ford Model T–ն էր, որ թողարկվել է 1908—1927 թվականներին։ 1920-ական թվականների վերջում ԽՍՀՄ–ի ղեկավարությունը պայմանագիր էր կնքել ընկերության հետ՝ Նիժնի Նովգորոդում ավտոգործարան կառուցելու նպատակով։ Խորհրդային նոր գործարանի առաջին մեքենաները «Ֆորդ» ընկերության մեքենաների երաշխավորված կրկնօրինակներն էին։

Նմանատիպ նյութեր