211652_close_icon
views-count4100 դիտում article-date 18:16 30-07-2016

Հայտնաբերվել է 176.7 գրամ կանեփանման բույսի զանգված

Հուլիսի 29-ին ստացված տվյալների ստուգման արդյունքում զննության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի Զորգե փողոցի N տան բնակիչ, 1986թ. ծնված Ռ. Ի-ի կողմից վարձակալական հիմունքներով օգտագործվող գարեջրի վաճառքի կետը, որտեղ հայտնաբերվել է 176.7 գրամ ընդհանուր քաշով, կանաչ գույնի, չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված, ինչպես նաև պոլիէթիլենային մեկ շիշ, որի պատերին կար թմրանյութի նմանվող հետքեր: Ռ. Ի-ն բերման է ենթարկվել ոստիկանության քաղվարչություն:

Նմանատիպ նյութեր