211652_close_icon
views-count61041 դիտում article-date 17:00 30-07-2016

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Нива-ն, Lada-ն, BMW-ն և 2 Mercedes-ներ. Нива-ն կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Դավիթ Բեկ պողոտայում բախվել են Վազ 2121 մակնիշի 30 ՕQ 002 համարանիշի, BMW մակնիշի 34 CD 404 համարանիշի, Mercedes մակնիշի 22 ZZ 101 համարանիշի, Lada Priora մակնիշի 33 TՍ 844 համարանիշի և Mercedes մակնիշի 22 ՏՈ 101 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Нива-ն կողաշրջվել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և նույն գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը՝ ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բախումը սկզբից եղել է Нива-ի և Lada-ի միջև, որից հետո Lada-ն բախվել է նախ BMW-ին, այնուհետև՝ 2 Mercedes-ներին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր