211652_close_icon
views-count3362 դիտում article-date 16:21 30-07-2016

Նորվեգացիները հրաժարվել են «Ռեալին» խաղադաշտ տրամադրել` մանկական ճամբարի պատճառով

Նորվեգական «Մալվիկ» ակումբը հրաժարվել է մարզումների համար «Ռեալին» տրամադրել իր խաղադաշտը: Մադրիդցիները մտադիր էին «Մալվիկի» խաղադաշտն օգտագործել`Տրոնհեյմում օգոստոսի սկզբներին Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպմանը նախապատրաստվելու համար: «Մալվիկը» մերժել է, քանի որ այդ օրերին նախատեսված է մանկական ֆուտբոլային ճամբար: «Լավ կլիներ, եթե «Ռեալն» այստեղ գար: Բայց մենք չենք ցանկանում տուն ուղարկել 270 երեխաների», ասել է «Մալվիկի» նախագահ Ֆրուդե Ֆուրբորդը: «Մալվիկը» ներկայումս հանդես է գալիս նորվեգական ցածրագույն լիգաներից մեկում: Սուպերգավաթի հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին, «Ռեալը» կխաղա «Սևիլյայի» հետ:

Նմանատիպ նյութեր