211652_close_icon
views-count2831 դիտում article-date 16:01 30-07-2016

Դատախազությունը քրեական գործ է հարուցել լրագրողների նկատմամբ բռնությունների փաստով

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետևանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան: Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը կապ է հաստատել լրատվամիջոցների հետ՝ /Արմենիա հեռուստաընկերություն azatutyun.am a1plus.am 1in.am lragir.am panorama.am civilnet.am news.am. armlur.am/ խնդրելով դատախազությանը տրամադրել լրագրողների նկատմամբ բռնության և տեխնիկայի վնասման վերաբերյալ իրենց տրամադրության տակ գտնվող փաստերը՝ քրեական գործի շրջանակներում դրանք ուսումնասիրության առարկա դարձնելու համար: ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում, եթե կան այլ լրատվամիջոցներ, որոնց աշխատակիցները տուժել են վերոնշյալ դեպքերի հետևանքով, լրագրողների նկատմամբ բռնության վերաբերյալ ցանկացած առկա փաստ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն, ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր