211652_close_icon
views-count2493 դիտում article-date 15:16 30-07-2016

ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ներկայացվել է Բակո Սահակյանին

Հուլիսի 30-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը: Ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները՝ հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ քննարկումների ընթացքում ներկայացված կարծիքներն ու գաղափարները օգտակար էին ու հետաքրքիր և դրանք նպաստել են հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունների ձևավորմանը: Մասնագիտական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ հաստատել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգի համաձայն առաջարկվել է Հանրապետության Նախագահի հավանությանը: Հայեցակարգը հավանության արժանանալուց հետո մասնագիտական հանձնաժողովը կշարունակի աշխատանքները՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր