211652_close_icon
views-count83204 դիտում article-date 12:52 30-07-2016

SHAMSHYAN.com-ը դատապարտում և պահանջում է ոստիկանությունից, որպեսզի հայտնաբերեն «խոշոր եղջերավոր այն անասուններին», ովքեր երեկ բռնություններ կատարեցին քաղաքացիների, լրագրողների նկատմամբ

Երեկ՝ հուլիսի 29-ին, Երևանի Սարի թաղում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, որի ժամանակ մեծ թվով լրագրողներ իրենց մասնագիտական աշխատանքը կատարելու ժամանակ նույնպես ենթարկվեցին բռնության: Լրագրողների մասնագիտական աշխատանքները խոչընդոտվել են ոստիկանության շարքերում գտնվող քաղաքացիական հագուստով մի քանի հաստագլուխների կողմից, ովքեր, երևի, վստահ լինելով, որ կմնան անպատիժ, բորենու հոգեբանությամբ հարձակվեցին մարդկանց վրա՝ հափշտակելով լրագրողների մեծ թվով տեխնիկա: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դատապարտում է երեկ տեղի ունեցած ողջ բռնություններն ու պահանջում է, որպեսզի իրավապահ մարմինները, մասնավորապես, ՀՀ ոստիկանությունը հայտնաբերի «խոշոր եղջերավոր այն անասուններին», ովքեր դաժան հաշվեհարդար տեսան նաև լրագրողների հետ: Այս օրերին նաև համացանցում մեղադրում են [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] լրատվական կայքին, որ մենք Խորենացի փողոցում և Սարի թաղում չկանք, մինչդեռ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի 2 թղթակից միշտ եղել են նշված վայրերում ու գրեթե ամեն օր կայքում տեղադրվել են «Ազատություն» ռադիոկայանի մեր գործընկերների ուղիղ հեռարձակումները: Տեղեկացնենք նաև, որ այս օրերին լինում ենք նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ առաջնագծում հանդիպում ենք 18-20 տարեկան հերոս զինվորներին և ռեպորտաժներ ենք հրապարակում նաև նրանց կատարած սխրագործություններից ու բանակային կանքից, ընթացքում էլ հրապարակել և շարունակելու ենք հրապարակել բազմաթիվ նյութեր, ֆոտոռեպորտաժներ ու տեսանյութեր հանրապետությունում տեղի ունեցող դեպքերի մասին:

Նմանատիպ նյութեր