211652_close_icon
views-count2942 դիտում article-date 11:27 30-07-2016

Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բժշկական հաստատություններ է տեղափոխվել 60 տուժած. ՀՀ ԱՆ

Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի աչքն է վիրահատվում, մյուսի մոտ այրվածքներ են։ Քննարկվում է նրա տեղափոխման հարցը մասնագիտական կենտրոն։ Ծանր է գնահատվում նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի վիճակը։ Այստեղ գտնվող տուժած 5 ոստիկանից 1-ին` որովայնի հրազենային վնասվածքով, այս պահին վիրահատում են։ Մնացած տուժածների վիճակը բավարար է։ Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելուն, ապա հայտնում ենք, որ Երևանի որևէ հիվանդանոց, ինչպես նաև «Շտապբուժօգնությունը» այդ փաստը չհաստատեց։

Նմանատիպ նյութեր