211652_close_icon
views-count2274 դիտում article-date 13:19 30-07-2016

Էրդողանը Արևմուտքին կոչ է արել «զբաղվել իր գործերով»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել արևմտյան պետություններին չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին և «զբաղվել իրենց գործերով»: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը: Նա ընդգծել է, որ ռազմական հեղաշրջումից հետո մինչ այսօր արևմտյան ոչ մի պետության ներկայացուցիչ աշխատանքային այց չի կատարել Թուրքիա, իսկ այն պետությունները, որոնք ցավակցում են ապստամբներին և ոչ Թուրքիայի, այսպես կոչված, ժողովրդավարությանը, չեն կարող Թուրքիայի բարեկամները լինել, իսկ ինքը խոստանում է, որ բոլոր ապստամբները պատժվելու են: Հիշեցնենք, որ Թուրքիայում այսօր ձերբակալվել է ևս 18 լրագրող: Նրանց մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ: Ավելի ուշ դատախազությունն ազատ է արձակել 4 հոգու:

Նմանատիպ նյութեր