211652_close_icon
views-count6595 դիտում article-date 14:37 30-07-2016

Ծաղկել է երկրագնդի ամենամեծ ծաղիկը՝ Titan Arum-ը

Բելգիայում ծաղկել է Երկիր մոլորակի ամենամեծ ծաղիկը՝ Titan Arum-ը, գրում է Derniere heure թերթը: Titan Arum-ը թարգմանաբար նշանակում է «դիակների ծաղիկ»: Այն աճում է Մեյզե քաղաքի բուսաբանական այգում: Այգու աշխատակիցների մեկի խոսքով՝ նրանք, ովքեր ցանկանում են տեսնել ծաղիկը, ունեն ընդամենը 72 ժամ, քանի որ դրանից հետո ծաղիկը սկսում է փակվել ու թառամել: Նման տհաճ անվանում ծաղիկը ստացել է այն պատճառով, որ բավականին վատ հոտ ունի և այդ հոտը համեմատում են նեխած դիակի կամ ձկան հոտի հետ: Այն ունի 1.9 մետր բարձրություն և կշռում է 18 կգ:

Նմանատիպ նյութեր