211652_close_icon
views-count1835 դիտում article-date 11:14 30-07-2016

Թուրքիայում «հեղաշրջման մասնակիցների գերեզման» են բացել

Ստամբուլի իշխանություններն առանձին հողատարածք են հատկացրել, որտեղ կթաղվեն ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ սպանվածները, հայտնում է Reuters գործակալությունը: Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշն էլ այն անվանել է «գերեզմանոց՝ դավաճանների համար»: Գերեզմանոցը գտնվում է քաղաքից ոչ հեռու: Ներկա պահին, գործակալության տվյալներով, 1 մարդ է թաղված այնտեղ: Գերեզմանոցի բացման մտահղացումը բողոքի ու դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել հանրության շրջանում, այդ թվում՝ կրոնական գործիչների:

Նմանատիպ նյութեր