211652_close_icon
views-count10363 դիտում article-date 06:54 30-07-2016

Այս պահի դրությամբ հիվանդանոցներ են տեղափոխվել 60 տուժածներ. ԱՆ խոսնակ

Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, նախնական տվյալներով, շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է առողջախահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի աչքն է վիրահատվում, մյուսի մոտ այրվածքներ են։ Քննարկվում է նրա տեղափոխման հարցը մասնագիտական կենտրոն։ Ծանր է գնահատվում նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի վիճակը։ Այստեղ գտնվող տուժած 5 ոստիկանից 1-ին` որովայնի հրազենային վնասվածքով, այս պահին վիրահատում են։ Մնացած տուժածների վիճակը բավարար է։ Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելուն, ապա հայտնում ենք, որ Երեւանի որեւէ հիվանդանոց, ինչպես նաեւ «Շտապբուժօգնությունը» այդ փաստը չհաստատեց։

Նմանատիպ նյութեր