211652_close_icon
views-count12211 դիտում article-date 23:33 29-07-2016

Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառելով ցրում են Խորենացի փողոցում և Սարի թաղում հավաքվածներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

23։12 «Որոշ անձինք արդեն մի քանի ժամ անհեթեթ տեղեկություններ են տարածում, թե իբր արտերկրից դիպուկահարներ են կանչվել: Կոչ ենք անում նման մանկամիտ հայտարարություններով չգրգռել մարդկանց ու չշիկացնել մթնոլորտը»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ ---------------------------------------------------- 23։07 Մի քանի տասնյակ ցուցարարներ բերման ենթարկվեցին։ Հարակից փողոցներից՝ Նար-Դոս, Խորենացի, շարունակում են մարդկանց բերման ենթարկել։ ----------------------------------------------------- 22։45 Ցուցարարների մի մասը հավաքվել էր Խորենացի փողոցում, մյուսը՝ Սարի թաղում։ Ոստիկաններին կարծես հաջողվեց ցրել Խորենացի փողոցում հավաքվածներին, այժմ ցրում են Սարի թաղում հավաքվածներին։ ------------------------------------------------------ 22։36 Հնչեցին կրակոցներ, ոստիկանները սկեցին հավաքվածներին բերման ենթարկել։ ------------------------------------------------------- 22:36 Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը բանակցության ընթացքում դիմեց հավաքը նախաձեռնողներից Արմեն Մարտիրոսյանին և Լևոն Բարսեղյանին, նորից շեշտեց, թե հավաքն անօրինական է, հինգ րոպե ժամանակ տվեց, որ ժողովրդին հետ քաշեն, հավաքը դադարեցնեն: Արմեն Մարտիրոսյան ու Լևոն Բարսեղյանն ասացին, թե չեն դադարեցնի հավաքը, բայց ամեն ինչ կանեն, որ չլինեն բախումներ և սադրանքներ: ----------------------------------------------------------- 22։26 Խորենացի փողոցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բանակցեց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ: Վերջինս հորդորում էր Արմեն Մարտիրոսյանին հեռանան և դադարեցնեն չարտոնված հավաքը: Այստեղ է նաև Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս Խորենացի փողոցում է: Քաղաքացիների հետ բանակցեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հավաքվածները նրանցից հետաքրքրվեցին, թե ինչ է կատարվում, ինչ կրակոցներ են լսվում: Նա պատասխանեց, թե տեղյակ չէ: ------------------------------------------------------------ 22:17 Խորենացի փողոցում քաղաքացիներից մեկն իրեն վատ զգաց և կորցրեց գիտակցությունը: Ոստիկանությունը զգուշացրեց, որ հավաքն անօրինական է և պետք է դադարեցվի: -------------------------------------------------------------- 21:52 Քայլերթի մասնակիցները Նար-Դոսից անակնակալ թեքվեցին Սարի թաղ։ --------------------------------------------------------------- 21։00 Քայլերթը մի պահ կանգ առավ, մասնակից քաղաքացիներից մեկը դիմեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որ միանա ժողովրդին: Փոխոստիկանապետն էլ պատասխանեց, որ ինքը միշտ էլ ժողովրդի կողքին է եղել: Այս պահին երթը շարունակվում է: ----------------------------------------------------------------- 20։52 «Ազատության» հրապարակում հավաքվածները «Ես Սասնա ծուռ եմ» վանկարկումներով սկսել են իրենց երթը: ------------------------------------------------------------------ 20։47 Ելույթներով հանդես եկան Եղիշե Պետրոսյանը, Անդրեաս Ղուկասյանը և հավաքվածներին առաջարկեցին քայլերթով շարժվել Խորենացի փողոց: ------------------------------------------------------------------ 20։40 Հակաճգնաժամային կենտրոնի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունեցավ նաև Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա ասաց, որ ապօրինի իշխանությունը պետք է փոխարինվի օրինական իշխանությամբ: «Մեզ զավթիչ իշխանություններ պետք չեն: «Քաղբանտարկյալներ» չպիտի լինեն և հող չպիտի զիջեն: Այս հասարակ բաներն են մեզ պետք»,- հայտարարեց Լևոն Բարսեղյանը: ------------------------------------------------------------------------------------ «Ազատության» հրապարակում սկսվեց հակաճգնաժամային կենտրոնի անդամների մամուլի ասուլիսը : Ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ինքը տեղեկություն ունի, որ «Սասնա ծռեր» խմբավորման վրա կրակել են ռուս դիպուկահարներ: Ասաց, թող այդ մասին պարզաբանում ներկայացնեն իրավապահները: Նյութի աղբյուրը՝[url=http://www.tert.am/am/news/2016/07/29/miting/2093060] www.tert.am[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր