211652_close_icon
views-count25005 դիտում article-date 23:21 29-07-2016

Սարի թաղի գործով ձերբակալվածի անապահով ընտանիքը հայտնվել է ծանր կացության մեջ. ո՞վ է լուծելու hացի խնդիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 28-ին, Սարի թաղի 3-րդ փողոցի 25 տան բնակիչ, Էդուարդ Զեյթունյանը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի որոշմամբ հանցագործություն կատարելու կասկածանքով, որպես խափանման նախնական միջոց է ընտրվել եռամսյա կալանքը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 19-ին, Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասի մի խումբ քաղաքացիներ փորձել էին գնալ Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը, որպեսզի միանան «Սասնա ծռեր» խմբավորմանը, սակայն ոստիկանները կանխել էին դա, որի հետեւանքով բախում էր տեղի ունեցել: Սարի թաղի միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Է.Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը, ասաց, որ իր ամուսնուն անհիմն են ձերբակալել և ինքը ոստիկանի չի հարվածել, իսկ ով հարվածել է հիմա գտնվում է ազատության մեջ: Նա այլևս չգիտի, թէ իրենց սոցիալապես ծանր կացության մեջ հայտնված ընտանքի հացի խնդիրը ով է լուծելու. տան միակ աշխատողը ամուսինն էր , իսկ «օգնող ձեռք» ընդհանրապես չունեն: Գ. Շամշյանի տեղեկություններով 2013 թվականի սեպտեմբերի 12-ին, նրանց որդին՝ 7-ամյա Էրիկը, զոհվել է Երևան-Սոչի ողբերգակակն ավտովթարի պատճառով: Էդուարդի կինը խնդրում է պատկան մարմիններից, որպեսզի իր ամուսնուն ազատ արձակեն, որպեսզի սնի իր անապահով ընտանիքին, իսկ կալանավորվեն իրական հանցագործները: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր