211652_close_icon
views-count18309 դիտում article-date 22:44 29-07-2016

Սարի թաղում բախումներ են եղել. ՊՊԾ գնդի կողմից կրակոցներ են հնչում

Սարի թաղում բախումներ են սկսվել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթը հասնելով Սարի թաղ, նկատեց, թե ՊՊԾ գնդի կողմից կրակոցներ են հնչում։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն էլ հայտարարել է, թե ոստիկանները գործողություն են սկսել գնդի տարածքում։ Ոստիկանությունը արագ վերադասավորվել եւ մեծ ուժեր է կենտրոնացրել Սարի թաղի հատվածում։ Նրանք անակնկալ մոտեցել են եւ սկսել են հատուկ միջոցներ նետել ցուցարարների մեջ։ Նետվել են նաեւ քարեր։ Սարի թաղում ոստիկանների գործողությունները համակարգում է փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը։ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, թե ոստիկանության քաղաքացիական հագուստով սադրիչներն են կռիվ հրահրել։ Իրավիճակը թեժ է նաեւ Խորենացի փողոցում։ Հավաքված բազմությունը թույլ չի տվել ոստիկանական ավտոբուսներին անցնել առաջ։ Մի ցուցարար կանգնել է ավտոբուսի առջեւ եւ թույլ չի տվել առաջ շարժվել։ Ոստիկանները հրելով բացել են քաղաքացիների պատնեշը, եւ ավտոբուսները մտել են ներս։ Խորենացի փողոցում հրմշտոց է սկսվել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ լոկալ բախումներ են եղել։ Ոստիկանության փոխգնդապետ Այվազյանը դիմելով ցուցարարներին՝ հայտարարել է, թե հավաքն անօրինական է եւ կոչ է արել դադարեցնել այն։ Նյութի աղբյուրը՝[url=http://news.am/arm/news/339635.html] www.news.am[/url]

Նմանատիպ նյութեր