211652_close_icon
views-count2634 դիտում article-date 23:38 29-07-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 29-ին

1817 թ. – ծնվել է Հովհաննես Այվազովսկին, հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ (մահ. 1900): 1845 թ. – գերմանացի երկրաբան Հերման Աբիխը թարգմանիչ Պ. Շարոյանի և երկու այլ հայերի ուղեկցությամբ բարձրացավ Արարատի գագաթը: 1907 թ. – Մեծ Բրիտանիայի բանակի Գեներալ-լեյտենանտ Ռոբերտ Բեյդըն Փաուելը ստեղծեց առաջին սկաուտական կազմակերպությունը: 1927 թ. – ծնվել է Հարի Մուլիշը, հոլանդացի ականավոր գրող, դրամատուրգ, բանաստեղծ (մահ. 2010 թ.): 1928 թ. – ծնվել է Կոնստանտին Օրբելյանը, հայ նշանավոր երգահան, դաշնակահար, դիրիժոր (մահ. 2014): 1929 թ. – ծնվել է Ավետ Տերտերյանը, հայ երգահան (մահ. 1994 թ.): 1958 թ. – ստեղծվեց ՆԱՍԱ-ն, ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը: 1981 թ. – տեղի ունեցավ Արքայազն Չարլզի և Դիաննա Սփենսերի հարսանիքը: 1983 թ. – մահացել է Լուիս Բունյուելը, իսպանացի նշանավոր ռեժիսոր, կինեմատոգրաֆի մեջ սյուրռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը (ծն. 1900 թ.):

Նմանատիպ նյութեր