211652_close_icon
views-count4715 դիտում article-date 23:05 29-07-2016

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի այցը Իրան

Հուլիսի 25-27-ը, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի հրավերով, Թեհրանում էր գտնվում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի գլխավորած պատվիրակությունը: ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին հայ-իրանական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով տնտեսական համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը: ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեի հետ հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարների, Իրան-ԵՏՄ համագործակցության շրջանակներում Հայաստանի դերակատարության, Հայաստան-Իրան տնտեսական կապերի առավել ամրապնդման և բազմաթիվ այլ հարցեր: Նախարար Յոլյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային հնարավորությունները։ ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին էներգետիկ ոլորտում հայ-իրանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: Զրուցակիցները համակարծիք էին էներգտիկ բնագավառում համագործակցության ընդլայնման առումով։ Այս համատեքստում շեշտվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը: Նախարար Յոլյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց «MAPNA» արդյունաբերական խմբի ձեռնարկություններ և ծանոթացավ ընկերության արտադրական և գիտահետազոտական հնարավորություններին: Թեհրանում Լևոն Յոլյանն այցելեց «Արարատ» մարզավան, ուր հանդիպում ունեցավ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր