211652_close_icon
views-count28206 դիտում article-date 19:44 29-07-2016

ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթերը շարունակվել են․ վիրավորվել են «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից ևս երկուսը

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր [url=https://www.facebook.com/ashot.aharonyan?fref=ts]ֆեյսբուքյան էջում[/url] գրել է. Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:

Նմանատիպ նյութեր