211652_close_icon
views-count2859 դիտում article-date 17:48 29-07-2016

Արսեն Վենգեր. Դուք տեսեք, թե ինչ գումարներ են ծախսում անգլիական ակումբները

«Արսենալի» գլխավոր Արսեն Վենգերը անդրադարձել է Անգլիայի առաջնությունում մեծացած մրցակցության մասին: «Այսօր Պրեմիեր Լիգայում հաղթանակը ծանրագույն խնդիր է: Եթե տեսնենք մրցակիցների կազմերը, ապա յուրաքանչյուր ակումբ շատ ամբիցիոզ է: Ուղղակի տեսեք, թե ինչ գումարներ են ծախսվում խաղացողներ ձեռք բերելու համար: Դա վախեցնում է: Բայց այդպիսին են իրողությունները: Մենք գոհ չենք լինի լավագույն քառյակում տեղ գրավելու դեպքում: Նախորդ տարի մենք քիչ էինք գոլ խփում, կփորձենք ուժեղացնել հարձակման գիծը: Պաշտպանությունում մեզ մի փոքր ավելի շատ փորձ է անհրաժեշտ: Իսկ կենտրոնում մենք լիովին համալրված ենք», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր