211652_close_icon
views-count22770 դիտում article-date 15:00 29-07-2016

Քննությամբ ապացուցվել է, որ Լևոն Բարսեղյանն արդար է. նրա մոտ հայտնաբերված դանակից ունեն նաև շատ չինովնիկներ

Այսօր՝ հուլիսի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Ներսես Մուրադյանը որոշում է կայացրել իբրև սառը զենք պահելու կասկածանքով հուլիսի 27-ին ձերբակալված Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լ. Բարսեղյանի մոտ հայտնաբերված իբրև սառը զենք դանակը քննիչի որոշմամբ ուղարկվել է փորձաքրեագիտական կենտրոն, որտեղից եկել է պատասխան, որ այդ դանակը սառը զենք չի համարվում: Իսկ նման դանակներ գրեթե ունեն հանրապետության քաղաքացիների 90 տոկոսը, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր, ուժային կառույցի պաշտոնյաներ: Քննիչը որոշել է նաև, որ Լ. Բարսեղյանը պետք է ազատ արձակվի կալանքից: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր