2004 դիտում
11:07 29-07-2016
Իրավական հանգուցալուծման առումով կանխատեսում անելը ճիշտ չէ. Գևորգ Կոստանյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Չկա մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված որևէ միջազգային կոնվենցիա, որով պաշտպանված է ապստամբության իրավունքը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Ըստ նրա՝ ՄԱԿ-ի հռչակագրով նախատեսված ապստամբության իրավունքը չի ենթադրում զենք և բռնություն:
Իսկ անզեն ապստամբությունը, Կոստանյանի պատկերացմամբ, հետևյալն է. «Օրինակ՝ իմ կարծիքով խաղաղ հավաքը, երթը, ցույցը նման «ապստամբության» կամ դիմադրության վառ օրինակ են»: Իսկ ինչ ճակատագիր է սպասվում հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին. «Ժողովուրդ»-ի այս հարցին գլխավոր դատախազը պատասխանեց. «Հարուցված է քրեական գործ, և իրավիճակն ինքնին դեռևս ակտիվ և զգայուն փուլում է, վարույթն իրականացնող մարմնի կողմից բազմաթիվ գործողություններ են իրականացվում, և հիմա իրավական հստակ գնահատական տալու համար դեռ վաղ է: Հիմա իրավական հանգուցալուծման առումով որևէ կանխատեսում անելը ճիշտ չէ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2339 դիտում
09:09 07-03-2018
Այս տարի ՄԻԵԴ-ում «Մարտի 1»-ի գործերով 1-2 վճիռներ կակնկալենք. Գևորգ Կոստանյան. «Ժողովուրդ»
3500 դիտում
10:15 01-02-2019
Դուք մտածեք, թե ինչու են սլաքները ինձ ուղղում․ Գևորգ Կոստանյան․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
676 դիտում
08:13 13-04-2024
ԱԺ-ն ևս մեկ արտահերթ նիստ կհրավիրի․ օրակարգում միայն մեկ հարց է․ «Ժողովուրդ»
562 դիտում
07:54 13-04-2024
Freedom house-ը Ալավերդու համայնքապետի պաշտոնազրկումը համարել է ապօրինի․ ՏԿԵ նախարարը լռում է. «Ժողովուրդ»
598 դիտում
07:16 13-04-2024
ԲԴԽ դատավոր անդամի միակ թեկնածուն նախորդ տարի ՔՊ-ի կողմից մերժվածն է․«Ժողովուրդ»