211652_close_icon
views-count2231 դիտում article-date 10:57 29-07-2016

«Նաիրիտի» հարցում էական տեղաշարժ կա. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին, երբ երկրում խառնակ վիճակ է. մարդիկ էլ խիստ նյարդային, դժվար է մի լուսավոր բան գտնել։ Սակայն այն տեղեկությունը, որ մեզ փոխանցեցին, հույսի մի շող է։ Քիմիական հսկայի «Նաիրիտի» խնդիրները տարիներ շարունակ ձգվում են, կաուչուկի ամենախոշոր արտադրությունից ոչինչ չի մնացել։ Մի նախարարից մյուսին փոխանցվող խնդիրների փաթեթը ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրում, լավագույն դեպքում աշխատակիցների տևական դժգոհությունհց հետո մարվում է չվճարված աշխատավարձերի մի մասը։ Թվում էր «Նաիրիտի» հարցը լուծում չունի, սակայն պարզվում է, որ այս հարցում կա էական տեղաշարժ։ Մեր տեղեկություններով մինչև տարեվերջ բավականին լուրջ ներդրումներ են արվելու գործարանում, և մեծ է հավանականությունը, որ այն գրեթե նախկին թափով կաշխատի։ Թե ովքեր են այս ամենի թիկունքում, առայժմ մեզ չհաջողվեց պարզել, բայց էականն այն է, որ նաիրիտցիները կրկին աշխատանք կունենան»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր