211652_close_icon
views-count106261 դիտում article-date 18:41 27-07-2016

Սպանություն Չարենցավան քաղաքում․ 31-ամյա երիտասարդը մահացել է սրտի մասում դանակի մի քանի հարվածներից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 27-ին սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 26 շենք, որտեղից հիվանդանոց են տեղափոխել նույն շենքի 39 բնակարանի բնակիչ, 31-ամյա Գարիկ Մանվելյանին։ Ինչպես Չարենցավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ․ Մանվելյանը գիտակցության չգալով հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Այս պահին դեպքի վայր են ժամաանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Իսկ հիվանդանոց են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ՝ Լաերտ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննչական խումբը, վարչության պետ՝ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ում կարգադրությամբ փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․օր․-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։ Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ սպանվածը վնասվածքները ստացել է սուր, կտրող-ծակող առարկայից՝ կրծքավանդակի ձախ մասում։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ կա դանակի 3 հարվածի հետք։ Ֆոտոլրագրողը հայտնոմ է, որ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական գործողություներ և նշված սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է սպանվածի հարևանը՝ 28-ամյա Կարեն Հունանյանը։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Չարենցավանի և Սևանի ոստիկանները, Չարենցավանի ոստիկանապետ՝ Ս․ Տոնոյանի, Սևանի ոստիկանապետ՝ Վիգեն Աղեկյանի, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները, մարզի քննչական վարչության պետ՝ Մհեր Վարդանյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ՝ Արման Զարգարյանի գլխավորությամբ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները Սևանա լճին հարակից «Արփա» հանգստյան գոտում հայտնաբերել և վնասազերծել են սպանություն կատարող կասկածյալին՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Հունանյանին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիքը՝ խոհանոցային մեծ, արյունոտ դանակը, որը ընթերականների ներկայությամբ առգրավվել է։ Հանգստյան գոտու տարածքում հանգստացողները ֆոտոլրագրողին ասում էին․ Եթե ոստիկաններն ու քննիչները օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում չվնասազերծեին կասկածյալին, ապա չէր բացառվում, որ նա՝ ում քույրն ու մայրը որպես հոգեպես անհավասարակշիռ անձնավորություններ հաշվառված են հոգեբուժական հաստատությունում, մի քանի հոգի էլ անհիմն կդանակահարվեին։ Կ․ Հունանյանը ձերբակալվել է։ Սպանության կասկածանքով ձերբակալված 28-ամյա Կարեն Հունանյանը [img]/ups/images/0529652001469648335739474.jpg[/img] [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր