211652_close_icon
views-count1557 դիտում article-date 12:15 27-07-2016

ԱՄՆ-ն կրճատել է սիրիացի փախստականներին տրվող հումանիտար օգնությունը

Ամերիկյան իշխանությունները դադարեցրել են Սիրիայի բնակիչներին համար իրականացվող մի շարք հումանիտար օգնության ծրագրերը, գրում է The Washington Post թերթը: Պատճառը, ինչպես նշում է թերթը, հղում անելով ԱՄՆ-ի միջազգային զարգացման հարցերով գործակալությանը, միջնորդների կողմից կատարվող բազմաթիվ մեքենայություններն ու խարդախություններն են: Թերթի տվյլաներով՝ գործակալությունը ստացել է Սիրիա հասցվող օգնության բեռների վերաբերյալ 116 բողոք-դիմում, ձեռնարկվել է 25 ուսումնասիրություն: Արդյունքում բացահայտվել է գողության մեծ չափ և դադարեցվել է 239 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր: Գործակալության գլխավոր տեսուչ Ան Քալվարազի Բարրի խոսքով՝ չնայած բարի մտադրություններին, վատ մարդիկ օգտագործել են այդ դժվար իրավիճակը՝ հօգուտ իրենց:

Նմանատիպ նյութեր