211652_close_icon
views-count35924 դիտում article-date 10:13 27-07-2016

Քննիչների վրա «բոչկա գլորող» նախկին ոստիկանի մտերիմը հիմա էլ փորձում է շանտաժի ենթարկել սիրված ու ճանաչված, շատերի կյանքեր փրկած բժշկին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հուլիսի 23-ին Երևան քաղաքի Արաբկիրի 39-րդ փողոցի 11 տան բնակչուհի, 26-ամյա Լաուրա Գյուրջինյանը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի բժիշկը բռնություն է գործադրում իր նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ոստիկաններին Լ. Գյուրջինյանը հայտնել է, որ վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Հարություն Առուստամյանը անհիմն վիճաբանել է իր հետ, իսկ հետո ձեռքով բռնել պարանոցը, այնուհետև քաշքշել իրեն, ինչի հետևանքով ինքը վնասվածքներ է ստացել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննիչ Ասլանյանի կողմից նյութեր են նախապատրաստվել և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նյութերի նախապատրաստման ընթացքում Լ. Գյուրջինյանը հրաժարվել է հաղորդում տալուց, քանի որ այս անգամ գոնե քաջ գիտակցել է, որ իր ասածները չի կարողանալու հիմնավորել, երբ նման բան տեղի չի ունեցել: Իսկ բժիշկ Հ. Առուստամյանը թե հանրության, թե առողջապահության համակարգում համարվում է առաջնակարգ մասնագետ, իր գործին նվիրյալ, ում շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Լ. Գյուրջինյանը հայտնի է նաև որպես մարդկանց անհիմն մեղադրելու հմուտ մասնագետ, ով սովորույթի համաձայն սիրում է անհիմն մեղադրել մարդկանց՝ ընդհուպ շանտաժի ենթարկելով և վերջերս էլ մեղադրել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչներին, որ իբրև նրանք իրեն դրդել են ինքնասպանության: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան այդ քայլին դրդում է ոստիկանության նախկին մի աշխատակից, ով հեռացվել է ոստիկանության համակարգից՝ ոստիկանին ոչ վայել պահվածքի համար, ով, ի դեպ, մեկ այլ գործով այս պահին անցնում է վկա և չի բացառվում, որ վկայի կարգավիճակը փոխարինվի կասկածյալի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր