211652_close_icon
views-count3435 դիտում article-date 23:10 26-07-2016

Պաշտոնական. Գոնսալո Իգուաինը 90 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Յուվենտուս»

«Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաին տեղափոխվեց «Յուվենտուս»: Տուրինցիները 28-ամյա արգենտինացի հարձակվողի համար կվճարեն անհրաժեշտ 90 մլն եվրոն: Այդ գումարը «Յուվենտուսը» կվճարի երկու հավասարաչափ տրանշներով` երկու մրցաշրջանների ընթացքում (2016/17, 2017/18): «Յուվենտուսի» հետ Իգուաինի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Արգենտինացին նոր ակումբում կվաստակի տարեկան 7,5 մլն եվրո: Նշենք, որ Իգուաինը դարձավ պատմության ամենաթանկ ֆուտբոլիստների շարքում երրորդը: Ավելի թանկ եղել են միայն Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը (94 մլն եվրո) և Գարեթ Բեյլի (100 մլն եվրո):

Նմանատիպ նյութեր