211652_close_icon
views-count4293 դիտում article-date 23:53 26-07-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 26-ին

1788 թ. – Նյու Յորք (նահանգ)-ը մտավ ԱՄՆ-ի կազմի մեջ, դառնալով նրա 11-րդ նահանգը: 1847 թ. – Լիբերիան առաջինն էր Աֆրիկյան գաղութներից, որ հռչակեց իր անկախությունը: 1882 թ. – Գերմանիայում առաջին անգամ բեմադրվեց Ռիխարդ Վագների «Պարսիֆալ» օպերան: 1887 թ. – Վարշավայում տպագրվեց էսպերանտո միջազգային լեզվի մեկնաբանության մասին առաջին գիրքը: 1897 թ. – ծնվել է Կարո Հալաբյանը, հայ խորհրդային նշանավոր ճարտարապետ (մահ. 1959 թ.): 1905 թ. – ծնվել է Վախթանգ Անանյանը, հայ գրող, արձակագիր, լրագրող, հայ գրականության մեջ արկածային ժանրի հիմնադիրներից մեկը («Հովազաձորի գերիները», «Սևանի ափին», մահ. 1980 թ.) : 1928 թ. – ծնվել է Սթենլի Կուբրիկը, ամերիկացի ճանաչված ռեժիսոր, նրա նկարահանած գրեթե բոլոր ֆիլմերը համարվում են կուլտային («Սպարտակ», մահ. 1990 թ.): 1973 թ. – ծնվել է Քեյթ Բեքինսեյլը, անգլիացի դերասանուհի: 1999 թ. – ավարտվեց Կարգիլյան պատերազմը` Հնդկաստանի ու Պակիստանի միջև:

Նմանատիպ նյութեր