211652_close_icon
views-count46962 դիտում article-date 23:09 24-07-2016

Տավուշի մարզում Վարդավառն ավարտվել է խոշոր ավտովթարով․ НИВА-ն 80 մետր գլորվել է ձորը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը18։30-ի սահմաններում Բերդավան գյուղի բնակիչ, 34-ամյա Անուշավան Մուղդուսյանը իր վարած Վազ 21 21 մակնիշի 34 MM 938 համարանիշի ավտոմեքենայով Ջուջևան գյուղի վարչական տարածքում, դեպի ամառանոցներ տանող ճանապարհի 12-րդ կմ հատվածում «Կոզման թալա» կոչվող հանդամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտորն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ 3 հոգի առաջին բուժօգնությունը ստացել է և դուրս գրվել, իսկ վարորդ Ա․ Մուղդուսյանն ու նրա համագյուղացիներ 25-ամյա Մարիա Բաբիկյանը և 31-ամյա Նելի Մուղդուսյանը մնացել են հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ։ Դեպքի վայր են ժամանել Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշախատակիցները՝ վաշտի հարամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել ՀՀ զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժինը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդը աշխատում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության N զորամասում, որպես առաջին սահմանապահ պարետատան հրաձիգ, ով ըստ նախնական տեղեկությունների վիրավորների հետ մասնակցելիս է եղել Վարդավառին։ Գ․ Շամշյանը հայտնում է նաև, որ նշված հատվածում նույն օրը՝ Վարդավառի միջոցառումից հետո 4 տարի առաջ նմանատիպ վթար է տեղի ունեցել, որը ողբերգական ավարտ է ունեցել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր