211652_close_icon
views-count6489 դիտում article-date 20:34 24-07-2016

Երևանում 25-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 53-ամյա հետիոտնին

Հայաստանի քննչական կոմիտեի, Երևանի քննչական վարչության ավագ քննիչ՝ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Հուլիսի 23-ին, ժամը18։30-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 44/1 հասցեի դիմաց, Երևան քաղաքի Նոր Արեշ 22 փողոցի բնակիչ, 25-ամյա Աշիկ Մանուկյանը, իր վարած Mercedes մակնիշի 72 OQ 772 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 53-ամյա Պովել Թոժկովին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր