211652_close_icon
views-count2739 դիտում article-date 23:38 23-07-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հուլիսի 23-ին

1298 թ. – սպանվեց Կիլիկյան Հայաստանի թագավոր Թորոս Գ-ն (ծն. մոտ. 1271 թ.): 1812 թ. – տեղի ունեցավ Սալթանովյան ճակատամարտը ռուս-ֆրանսիական զորքերի միջև, այն ռուսների և Նապոլեոնյան բանակների պատերազմի առաջին ճակատամարտերից էր: 1881 թ. – ստեղծվեց Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան՝ ամենահին միջազգային սպորտային ֆեդերացիան: 1948 թ. – մահացել է Դեյվիդ Ուորկ Գրիֆիտը, ամերիկացի նշանավոր ռեժիսոր, մեծ ներդրում է ունեցել ամերիկյան և համաշխարհային կինոյի զարգացման մեջ (ծն. 1875 թ.): 1985 թ. – ստեղծվեց աշխարհում առաջին մուլտիմեդիա անհատական համակարգիչը՝ Amiga-ն (Amiga 1000): 1989 թ. – ծնվել է Դենիել Ռեդկլիֆը, անգլիացի դերասան, հայտնի է Հարի Փոթերի դերակատարմամբ Ջոան Ռոուլինգի գրքաշարի հիման վրա նկարահանված ֆիլմերում: 1992 թ. – Աբխազիան հայտարարեց իր անկախությունը Վրաստանից: 1993 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված խմբավորումները Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ գրավեցին Աղդամ քաղաքը: 1995 թ. – հայտնաբերվեց ամենապայծառ գիսաստղերից մեկը` Հեյլ-Բոպպի գիսաստղը:

Նմանատիպ նյութեր