211652_close_icon
views-count4260 դիտում article-date 22:46 23-07-2016

Մյունխենում տեղի ունեցած հարձակման ժամանակ սպանվել է Թուրքիայի 3 քաղաքացի

Մյունխենում հարձակման ժամանակ զոհվածներից երեքը Թուրքիայի քաղաքացի են եղել։ Այս մասին ասել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն։ Թուրք զոհերի թվում է երկու դեռահաս և մի կին: Զոհերից մեկը եղել է 45 տարեկան, իսկ մյուսը՝ 15 տարեկան դեռահաս։ Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել է Մյունխենում 10 զոհվածների մասին։ Կրակոցների հետևանքով տարբեր աստիճանի վիրավորումներով հոսպիտալացվել է 21 մարդ:

Նմանատիպ նյութեր