211652_close_icon
views-count4774 դիտում article-date 20:00 23-07-2016

ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ Բորիս Ենգիբարյանը, ըստ սպասարկման ոլորտների, քննարկեց 2016թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն՝ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունում, ինչպես նաև Հադրութի շրջբաժնում քննարկեց 2016թ. 1-ին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետը, ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության անձնակազմին գոհունակություն հայտնելով հանցագործությունների 100 տոկոսանոց բացահայտման ցուցանիշ ապահովելու համար, այդուհանդերձ իր մտահոգություններն արտահայտեց անչափահասների և նախկինում դատված անձանց նկատմամբ տարվող աշխատանքների առումով՝ հանձնարարելով միջոցներ ձեռնարկել վերջիններիս կողմից հնարավոր հանցագործությունները կանխարգելելու ուղղությամբ։ Ոստիկանության Հադրութի շրջբաժնի անձնակազմին հանձնարարվեց ակտիվացնել հանցագործությունների նախականխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Նմանատիպ նյութեր